Վրաստանը կարող է բացել Վերին Լարսի սահմանային անցակետը

PanARMENIAN.Net - Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում, որը տեղի կունենա այսօր Միխաիլ Սահակաշվիլիի նստավայրում, կքննարկվի Վերին Լարսի սահմանային անցակետի հնարավոր բացման հարցը: Այդ հարցի վերաբերյալ զեկույցով ԱԽ-ում կարող է հանդես գալ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն:



Նիստին կմասնակցեն նաեւ կառավարության անդամներ, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ որոշ ոչ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ, գրում է «Գրուզիա սեգոդնյա»-ն:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---