Գարեգին Բ-ն հանդիպեց Ասորի Ուղղափառ եկեղեցու առաջնորդի հետ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը այցելեց Գալուստ Գյուլբենկյան առաջապահ վարժարան, ապա Ազգային միացյալ վարժարան, ուր հանդիպումներ ուցավ վարժանների ուսուցիչների եւ աշակերտների հետ: Այնուհետեւ տեղի ունեցավժողովրդական ընդունելություն Դամասկոսի «Բաբ Թումա» հրապարակում, որտեղից Վեհափառ Հայրապետի գլխավորած թափորը դամասկահայության ուղեկցությամբ ուղեւորվեծ դեպի Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի:



Նույն օրըերեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հանդիպեց Ասորի Ուղղափառ եկեղեցու Պատրիարք Կաթողիկոս Զաքա Ա Իվազի հետ` վերջինիս նստավայրում: Հանդիպման ավարտից հետո Զաքա Կաթողիկոսը կազմակերպել էր պաշտոնական ընթրիք` ի պատիվ Վեհափառ Հայրապետի, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---