Սվետլանա Լոբոդա. Իմ երակներում նաեւ հայկական արյուն է հոսում14 նոյեմբերի 2009 - 15:53 AMT PanARMENIAN.Net - «Ինձ հաճախ են հարցնում, թե ես ինչ գործ ունեմ այդ նախագծում»,- ասել է Սվետլանա Լոբոդան, որը հանդիսատեսին ծանոթ է «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթից: «Ես վաղուց եմ ծանոթ «Շարմ Հոլդինգի» ղեկավար Ռուբեն Ջաղինյանի հետ, եւ երբ առաջարկ ստացա մասնակցելու «Երեւան-Կիեւ տրանզիտ» նախագծին, հաճույքով համաձայնեցի: Ես ծանոթ եմ հայկական մշակույթին: Եղել եմ Երեւանում, սիրում էի զբոսնել քաղաքով: Ինչպես ինձ պատմել է մայրիկս, իմ երակներում նաեւ հայկական արյուն է հոսում»,- հայտնել է Սվետլանա Լոբոդան «Երեւան-Կիեւ տրանզիտ» նախագծի շնորհանդեսային մամլո ասուլիսին:Այն հարցին, թե ում հետ է ելույթ ունենալու Լոբոդան, երգչուհին պատասխանել է. «Ես հանդես եմ գալու Թաթայի հետ: Նա լեգենդար երգիչ է: Մեր երգը սիրո մասին է», հաղորդում է Analitika.at.ua-ը: Հոկտեմբերի 31-ին Ուկրաինայի մայրաքաղաքում կայացավ «Երեւան-Կիեւ տրանզիտ» նախագծի առաջին համերգը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |