Երեւանում տեղի կունենա Տրանսկովկասյան «Հավասար իրավունքներից հավասար հնարավորություններ» խորագրով կոնֆերանսը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին Երեւանում տեղի կունենա Տրանսկովկասյան «Հավասար իրավունքներից հավասար հնարավորություններ» խորագրով կոնֆերանսը: Այն կազմակերպել է Սյունիքի մարզի հաշմանդամների «Խարիսխ» հասարակական կազմակերպությունը:



Երկրորդ անգամ անցկացվող կոնֆերանսի նպատակն է ցույց տալ Կովկասյան տարածաշրջանումհաշմանդամների համարհասարակական կառույցների եւ տրանսպորտի հավասար հնարավորությունների ընձեռման կարեւորությունը:



ԿոնֆերանսիքննարկմանթեմանԿովկասյան տարածաշրջանումհաշմանդամների համար հասարակական կառույցների եւ տրանսպորտի մատչելիության հիմնախնդիրն է: Յուրաքանչյուր մասնակից հանդես կգա իր իսկ պետությունում նշված խնդրի վերաբերյալ զեկույցով:



Կոնֆերանսին կմասնակցեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի եւ Թուրքիայի հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ներ, հաշմանդամներ, ՀՀ Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի, ՀՀ Քաղաքաշինության, ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունների աշխատակիցներ, ԶԼՄ-ների, նշված պետությունների Մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերից ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ եւ այլ պատվարժան հյուրեր:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---