Հայաստանում մինչեւ 5 տարեկան յուրաքանչյուր վեցերոդ երեխայի աճի տեմպերը դանդաղում են թերսնուցման պատճառով

PanARMENIAN.Net - Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մաիսն կոնվենցիայի վավերացման 20-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում, Երեւանում տեղի են ունեցել քննարկումներ ՄԱԿ-ի ներկայացուցչությունում: Մանկական UNICEF հիմնադրամի Հայաստանում իրականացվող ծրագրերից մեկը պայքարն է մանկական թերսնուցման դեմ:



Ըստ ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանության բաժնի պետ Կարինե Սարիբեկյանի, թերսնուցումից տառապող երեխաների թվի կրճատման ուղղությամբ վերջերս քննարկումներ են անցկացվել ՀՀ առողջապահության նախարարության եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ: Քննարկումների արդյունքում վարչապետ Տիգրան Սարգսյանը ստեղծել է խորհուրդ, որի գործունեությունն ուղղված է թերսնուցումից տառապող երեխաների վիճակի բաերլավմանը:



«Հայաստանում երեխաների միայն 5 տոկոսն է տառապում թերսնուցումից: Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է, որ մինչեւ 5 տարեկան յուրաքանչյուր վեցերոդ երեխայի աճի տեմպերը դանդաղում են թերսնուցման պատճառով: Չափազանց կարեւոր է տեղեկացնել հանրությանը ճիշտ սննդակարգի մասին եւ այժմ իրականացվում է ալյուրի մեջ միկրոտարրերի ավելացման ծրագիրը»,-ասել է Կարինե Սարիբեկյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին:



Իր հերթին, Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին հայտարարել է. «ՄԱԿ-ի հիմնադրամն աջակցում է միկրոտարրերի ավելացմանը ալյուրում, քանի որ դա ամենաօգտագործվող ապրանքն է: Բացի այդ, տաբեր միջոցառումներ են իրականացվում թերսնուցումից տառապող երեխաների հետ կապված իրավիճակի բարելավման ուղղությամբ, այդ թվում են «Մինչեւ վեց ամսեկան երեխաներին կրծքով կերակրելու հորդորման ծրագիրն» ու «Դասընթացները ծնողների համար» ծրագիրը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---