Գալինա Կոժեւնիկովա. Ռուսաստանում որքան «քսենոֆոբ» է թերթը, այնքան այն լավ է վաճառվում

PanARMENIAN.Net - Երկար տարիներ ռուսական լրատվամիջոցներում գլխավոր թշնամին աբստրակտ կովկասցիներն էին: Այդ մասին Երեւանում կայացած «Հանդուրժողականությունը զանգվածային լրատվամիջոցներում» կոնֆերանսում հայտնեց «Սովա» Տեղեկատվավերլուծական կենտրոնի աշխատակից Գալինա Կոժեւնիկովան: Նրա խոսքով, 2004-ից ի վեր իրադրությունը փոխվել է, եւ աբստրակտ կովկասցիները սկսել են իրենց տեղը զիջել աբստրակտ «ոչ ռուսներին»: «Մենք դա անվանում ենք համաէթնիկական քսենոֆոբիա»,- նշեց Գալինա Կոժեւնիկովան: Ընդ որում, նա նկատեց, որ կարճ ժամանակահատվածում փոխվել է «էմիգրանտ» բառի նշանակությունը: «Եթե նախկինում էմիգրանտ էր համարվում այն մարդը, որը մի տեղից մյուսն էր տեղափոխվել, ապա այժմ էմիգրանտը ցանկացած «ոչ ռուսն» է»,- ասաց նա:



Գալինա Կոժեւնիկովայի խոսքով, Ռուսաստանում 2008-ից հակաէմիգրանտական քարոզարշավ է ընթանում: Ընդ որում, նա նկատեց, որ Ռուսաստանում գործող լրագրողական ընկերակցություններ չկան: Ոչ մի լրագրողական էթիկ օրենսդրություններ չեն գործում, նրանց համար մեկ է, թե իրենց մասին ինչ կմտածեն:



«Ռուսաստանում որքան «քսենոֆոբ» է թերթը, այնքան այն լավ է վաճառվում»,- ընդգծել է Գալինա Կոժեւնիկովան:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---