Հայաստանի համար դժվարին ժամանակներն ավարտվում են15 նոյեմբերի 2009 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական Independent թերթը հրապարակել է «Հայաստանի վերջին պայքարը` պայքար է զբոսաշրջիկների համար» հոդվածը: «Հայաստանի համար դժվարին ժամանակներն ավարտվում են: Ադրբեջանի հետ հրադադարի պայմանագիրը շարունակվում է, իսկ Թուրքիայի հետ սահմանի բացումը մոտ է», - գրում է հոդվածի հեղինակ Մարկ Լեւթլին: Հրապարակման մեջ նա նաեւ նշում է, որ Հայաստանը ձեւականորեն գտնվում է Ադրբեջանի հետ պատերազմական իրավիճակում` ղարաբաղյան հակամարտության հարցով եւ, Թուրքիան Հայաստանի վաղեմի թշնամին լինելով, այդ հարցում աջակցում է Բաքվին, իսկ որպես նշան այդ աջակցության` փակել է Հայաստանի հետ սահմանը: Մարկ Լեւթինը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, գրում է, որ այսօր Անկարան հերքում է «1915 թ. իրադարձությունների մասին Երեւանի մենակերպը»: Ինչպես նշում է բրիտանական ամսագիրը, հայերից շատերը Թուրքիայի հետ համաձայնագիր չեն ուզում ստորագրել այնքան ժամանակ, մինչեւ որ այդ երկիրը ճանաչի Հայերի ցեղասպանությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |