Մահացել է Հայաստանում բնակվող Խորհրդային Միության 103 հերոսներից վերջին մարդը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում մահացել է Հայաստանում բնակվող Խորհրդային Միության103 հերոսներից վերջին մարդը: Սուրեն Սարգսյանը, ով հոկտեմբերի 31-ին նշել էր իր 85-ամյակը, 1945 թ. մարտի 24-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի հրամանագրով արժանացել էր բարձրագույն պարգեւի:



Նա ծնվել էր Հայաստանի ԽՍՀ Աշտարակի շրջանի Ոսկեվազ գյուղում: Իր շատ հասակակիցների նման 1942 թ. մեկնում է ռազմաճակատ: 1944 թ. եֆրեյտոր Սարգսյանը Մոգիլյով քաղաքի շրջանում մարտի ժամանակ հակառակորդի ուժեղ կրակի տակ առաջիններից մեկը լինելով, լողալով հասնում է Դնեպր եւ ապահովում է գնդի հրամանատարության հեռախոսային անդադար կապը ստորաբաժանումների հետ: Հաղթահարելով գետը, թշնամու կրակի տակ բազում անգամ վերականգնել է կտրված կապը: Նա մասնակցել է գերմանաֆաշիստական նվաճողներից Օրլովշչինայի եւ Լեհաստանի ազատագրմանը: Որպես պատվավոր հյուր նամասնակցել է Մինսկում կազմակերպվող հանդիսություններին: «Բելառուսիան, որի ազատագրմանը մասնակցել եմ, համարում եմ իմ երկրորդ հայրենիքը», - ասում էր հերոսը, հաղորդում է ԻՏԱՌՌ - ՏԱՍՍ գործակալությունը:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---