Իգոր Մուրադյան. Ո'չ Հայաստանը, ո'չ Թուրքիան պատրաստ չեն շարունակել սկսված գործընթացը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ներկայումս ի վիճակի չէ երաշխավորել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Իգոր Մուրադյանը: «Ո'չ Հայաստանը, ո'չ Թուրքիան պատրաստ չեն շարունակել սկսված գործընթացը, եւ ստորագրված Արձանագրությունները, ավելի շուտ Արձանագրություններ են Անկարայի ու Վաշինգտոնի միջեւ, քան Երեւանի ու Անկարայի»,-ասել է քաղաքագետը` ընդգծելով, որ առանց արտաքին ազդեցության հայ-թուրքական երկխոսության շարունակությունն անհնար է:



Նրա խոսքերով, գործընթացը շարունակելու համար հարկավոր է Վաշինգտոնի աջակցությունը, ինչն այժմ չկա: Ելնելով դրանից` Թուրքիան, ինչպես նշել է Մուրադյանը, պետք է կասեցնի գործընթացը Հայաստանի հետ: «Անկարան չի ցանկանում ենթարկվել ամերիկյան ճնշմանը», իսկ Արձանագրությունների վավերացումը այդ ճնշման դրսեւորում է»,-ասել է քաղաքագետը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---