Նոյեմբերի Կալկաթայում տեղի ունեցան Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու խորհրդի ընտրությունները

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին Կալկաթայի Հայոց Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու վարչության գրասենյակում, Հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ` հոգեշնորհ Հայր Խորեն Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ եկեղեցական խորհրդի անդամների ընտրություն: Ընտրությունը կատարվում է չորս տարին մեկ անգամ:



Ժողովը սկսվեց Հայր Սուրբի աղոթքով եւ բացման խոսքով: Այնուհետեւ խորհրդի ատենապետ` Տիար Մայքլ Դաթի կողմից ընթերցվեց նախորդ` 2006 թ. ընտրության ժողովի արդյունքները, որից հետո ներկայացվեցին անցնող չորս տարիների եկեղեցական վարչության գործունեությունն ու ֆինանսական հաշվետվությունը:



Ընտրության արդյունքում ընտրվեց յոթ անդամներից կազմված եկեղեցական խորհուրդ: Հաջորդ օրը, նոյեմբերի 16-ին, գումարվեց նոր եկեղեցական խորհրդի անդրանիկ ժողովը, որն ընտրեց ատենապետ եւ ավագ անդամներ:

Խորհրդի անդամներն են. ատենապետ` Տիար Մայքլ Դաթ, ավագ անդամ` Տիկին Սյուզան Ռուբեն, ավագ անդամ` Տիար Սունիլ Սոբթի, Ռոբերտ Վիկինս, Վիկտորիա Վոնգ, Պիտեր Հայրապետ, Հերմինե Ադամյան:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---