Անկարան երբեք շահագրգռված չի եղել Ղարաբաղի հարցում

PanARMENIAN.Net - Անկարան երբեք շահագրգռված չի եղել Ղարաբաղի հարցում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսւմ հայտարարել է քաղաքագետ Իգոր Մուրադյանը: Ըստ նրա, հայ-թուրքական կարգավորման գործընթացը ձգձգվում է, իսկ Ղարաբաղի հարցը միայն պատրվակ է դրա համար:



«Եթե նախկինում ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պնդում էին, թե հայ-թուրքական մերձեցումն ու ղարաբաղյան բանակցությունները տարբեր գործընթացներ են, ապա այժմ հայտարարում են, թե առանց Ղարաբաղի հարցի լուծման հայ-թուրքական երկխոսությունն իր ավարտին չի հասնի»,-հայտարարել է Իգոր Մուրադյանը: Սակայն միեւնույն ժամանակ, քաղաքագետը հավելել է, որ ո'չ Վաշինգտոնը,ո'չ Բրյուսելը, ո'չ Մոսկվան թույլ չեն տա, որ Անկարան մասնակցի Ղարաբաղի շուրջ գործընթացին:



«Վերջերս ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի Անկարայում արված հայտարարությունն այն մասին, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը անհնար է առանց ղարաբաղյան հակամարտության լուծման, ազդանշան է այն մասին,որ հայ-թուրքական երկխոսության գործընթացը ոտնակոխել մեծ դադարի փուլ»,-ասել է Իգոր Մուրադյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---