ՀՀ դատախազության արխիվը լեփ լեցուն է Ղարաբաղում Ադրբեջանի կատարած հանցագործությունների մասին նյութերով

PanARMENIAN.Net - Հայաստանի դատախազությունը դիմել է Լեռնային Ղարաբաղի դատախազությանը` խնդրելով տրամադրել տեղեկատվություն 1990-ական թթ. Լեռնային Ղարաբաղի տարածքում մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերի մասին: ԼՂՀ դատախազության տեղեկատվության համաձայն, բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել Լեռնային Ղարաբաղի հայկական ազգաբնակչության դեմ ուղղված ահաբեկչության, ցեղասպանության եւ հանցագործությունների վերաբերյալ: Այդ գործերի քննության արդյունքներով բացահայտվել են ադրբեջանցի գրոհայինների մի շարք ահաբեկչություններ:



Մասնավորապես, 1992 թ. ապրիլի 10-ին ահաբեկչական խմբավորումները Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում ազգային հողի վրա իրականացրել են հանցավոր գործողություններ ուղղված հայերի ֆիզիկական ոչնչացմանը, որոնց արդյունքում դաժանաբար սպանվել են 60 խաղաղ բնակիչ, իսկ 70 խաղաղ բնակիչ պատանդ են վերցվել:



Ղարաբաղի մի շարք բնակավայրերում հայերի նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացրել են Ադրբեջանի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակիցները, հաղորդում է «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---