Հայաստանը կմասնակցի Իտալիայում կայանալիք ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գագաթաժողովին16 նոյեմբերի 2009 - 17:24 AMT PanARMENIAN.Net - ՀայաստանիՀանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանիգլխավորածպատվիրակությունը մեկնել է Իտալիա` մասնակցելու ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գագաթաժողովին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, պաշտոնատար այլ անձինք, կառավարության եւ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: ՀՀ վարչապետըելույթ կունենաՊարենի եւգյուղատնտեսությանկազմակերպության գագաթաժողովի ընթացքում: Նախատեսվում են նաեւհանդիպումներ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի նախագահի ինչպես նաեւ ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի գործադիր տնօրենի հետ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |