Վահան Շիրխանյան. Դաշնակցությունն ընդդիմություն չէ, իսկ ՀԱԿ-ն չունի իր գաղափարախոսությունը16 նոյեմբերի 2009 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Եթե ընդդիմությունը սեպտեմբերի 1-2-ին դիմեր ժողովրդին եւ 2-3 օր նրանց դրսում կարողանար պահել, ապա հայ-թուրքական Արձանագրություններն այժմ ստորագրված չէին լինի: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության վարչության անդամ Վահան Շիրխանյանը: Ընդ որում, մեկնաբանելով ՀՅ Դաշնակցության` հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման դեմ բողոքի ցույցը, Շիրխանյանն ասաց, որ եթե ՀՅԴ փոխարեն այդ նախաձեռնությամբ հանդես գար Հայ Ազգային Կոնգրեսը, ապա նրանց ավելի շատ մարդիկ կհետեւեին: «Ի տարբերություն ՀԱԿ-ի, Դաշնակցությունն ընդդիմություն չէ»,- ընդգծեց Շիրխանյանը: Նա քննադատեց նաեւ ՀԱԿ-ին` ասելով, որ Կոնգրեսը չունի իր գաղափարախոսությունը:«Եթե ժողովուրդը վտանգ զգա, ապա նոր ընդդիմություն կձեւավորի»,- նշեց Շիրխանյանը եւ մատնանշեց, որ եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն այն տարբերակով, որը հասարակությանն է ներկայացնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա, հնարավոր է, արտահերթ ընտրություններ կայանան: ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վարդան Խաչատրյանն իր հերթին հայտնեց, որ հայկական իշխանություններն ու ժողովուրդը պետք է միավորվեն, որպեսզի դիմակայեն երկրի վրա գործադրվող արտաքին ճնշմանը: «Մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավոր քաղաքական ռեսուրսները, որպեսզի դիմակայենք այս գործընթացին»,- ասաց Վարդան Խաչատրյանը: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մայր աթոռ․ Հարկեր չվճարելու մերկապարանոց մեղադրանքներ են հնչում, երբ պաշտոնական վիճակագրությունը հակառակն է փաստում Նշվում է, որ իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են սպառնալիքների, ճնշումների գործիքակազմի օգտագործմամբ Բագրատ սրբազանը՝ մայիսի 26–ի հանրահավաքի մասին․ Միասին որոշում ունենք կայացնելու Նա ասել է, որ անհրաժեշտ է պատասխանատու, վերկուսակցական, որևէ ուժի կողմից չկաշկանդված առաջնորդ Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին |