Simon Wiesenthal Center-ը Էրդողանին կոչ է անում թույլ չտալ, որպեսզի Թուրքիայում հակասեմիտականություն տարածվի

PanARMENIAN.Net - Simon Wiesenthal Center կազմակերպությունը մեծ քանակությամբ դիմումներ է տարածում թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նստավայրում եւ Արդարության ու զարգացման կառավարող կուսակցության (AKP) կենտրոնական կոմիտեում: Նամակներում Simon Wiesenthal Center-ն իր բողոքն է արտահայտում Թուրքիայում հակասեմիտական քարոզչության տարածման հետ կապված:



Ինչպես հաղորդում է Samanyoluhaber.com-ը, կազմակերպության ներկայացուցիչներն անհանգստացած են թուրք-իրանական հարաբերությունների վերջին ժամանակներս նկատվող ջերմացմամբ: Բացի դրանից, Simon Wiesenthal Center-ը վարչապետին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Թուրքիայում հակասեմիտականությունը դադարեցնելու ուղղությամբ եւ թույլ չտալ, որպեսզի Թուրքիայի ու Իսրայելի միջեւ 500-ամյա բարեկամությունը կասկածի տակ դրվի:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---