«Յունիբանկ»-ի ժամկետային ավանդների ծավալը կրկնապատկվել է16 նոյեմբերի 2009 - 21:20 AMT PanARMENIAN.Net - 2009թ.-ի հոկտեմբերի վերջի դրությամբ «Յունիբանկ»-ի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 76 մլրդ 264 մլն դրամը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով գրեթե կրկնակի անգամ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը կազմել է մոտ 50 մլրդ դրամ: «Այդպիսով, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով, «Յունիբանկ»-ը ՀՀ բանկային համակարգում շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Այս տարի «Յունիբանկ»-ըզգալիաճ է արձանագրել նաեւ իրավաբանական անձանց ժամկետային ավանդներիծավալում: Նախորդ տարվահունվար-հոկտեմբերամիսների համեմատբանկիիրավաբանական անձանց ժամկետային ավանդների ծավալը աճել է 5,4 անգամ եւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել 26 մլրդ 673 մլն դրամ: Ներկայումս «Յունիբանկ»-նառաջարկում էհետեւյալ անվանականավանդատեսակները. «Յունի-Չեմպիոն», «Յունի-Կուտակային», «Յունիստրիմ-Էքսպրես», «Կայունություն» եւ «Ցպահանջ-Արտոնյալ»: Ավանդները մշակվել են բնակչության շրջանում համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա եւ իրենց պայմաններով առավելագույնս համապատասխանում են հաճախորդների ներկայիս պահանջներին: ՀՀ դրամով ավանդների տարեկան տոկոսադրույքը բանկում կազմում է մինչեւ 10%, արտարժույթով ավանդներինը` մինչեւ 9%: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |