Ռուսաստանն ու Վրաստանը գիտակցել են Վերին Լարսի սահմանային անցակետի բացման կարեւորությունը17 նոյեմբերի 2009 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Վերին Լարսի սահմանային անցակետի բացումը Մոսկվայի եւ Թբիլիսիի կողմից տարածաշրջանային նոր նախագծերից դուրս չմնալու փորձ է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Արեւմտյան հայերի խնդիրների ուսումնասիրման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: Ըստ նրա, զարմանալի չէ, որ սահմանակետի բացումը տեղի է ունենում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ֆոնի վրա: «Հայ-թուրքական սահմանի բացման համատեքստում Վերին Լարսի բացումը միայն ռուս-վրացական հարաբերությունների հարց չէ: Դա վերաբերում է ինչպես Մոսկվային ու Թբիլիսիին, այնպես էլ` Երեւանին: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների ստորագրումից հետո, Ռուսաստանն ու Վրաստանը հասկացան սահմանային անցակետի քաղաքական, տնտեսական եւ ռազմավարական կարեւորությունը»,-ասել է փորձագետը: Ըստ նրա, եթե Վերին Լարսի անցակետի բացման մասին որոշումը հիմա չկայացվեր, հավանաբար, այդ միջանցքը արդեն մի քանի ամսից կկորցներ իր նշանակությունը: Մեկնաբանելով վրաց պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, թե Վրաստանը գնում է Վերին Լարսի բացմանը, հաշվի առնելով Հայաստանի վիճակը, Հ.Ալվրցյանն ասել է, որ դա այդպես չէ: «Վրաստանն ինքնը եւս շահագրգռված է այդ միջանցքի բացման հարցում: Նա զգում է, որ աստիճանաբար մեկուսացած երկրի է վերածվում եւ փորձում է ինչ-որ կերպ վերականգնել տարածաշրջանային հաղորդակցային խաղացողի իր դերը»,-ասել է հիմնադրամի տնօրենը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա OVIO-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա |