Հայաստանի ԱԳՆ-ում անցկացվեց օտարազգիների համար հայերեն լեզվի առաջին դասընթացը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկեցին ՀՀ արտգործնախարարի տիկնոջ` Նատալյա Նալբանդյանի գլխավորած «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի կազմակերպած հայերեն լեզվի դասընթացները օտարերկրյա դիվանագետների եւ նրանց ընտանիքների համար:



Առաջինդասընթացին ներկաէիներկու տասնյակից ավելի դիվանագետներ եւ նրանց ընտանիքների անդամներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Հայերեն լեզվի դասընթացները Հայաստանում ապրող օտարերկրացիների համար նաեւ լավ հնարավորություն են առավել մոտիկից ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին եւ ավանդույթներին:



Այս տարվասեպտեմբերինհիմնադրված ասոցիացիան շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է դյուրացնել արտասահմանցի դիվանագետների եւ նրանց ընտանիքների ինտեգրումը հայաստանյան կյանք:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---