Հայաստանի երիտասարդական հավաքականը 4:1 հաշվով հաղթանակ տարավ իռլանդացիների նկատմամբ17 նոյեմբերի 2009 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Եվրո-2011 նախընտրական առաջնության շրջանակներում 4:1 հաշվով հաղթանակ է տարել իռլանդացի հասակակիցների նկատմամբ: Ինչպես եւ էստոնացիների հետ հանդիպմանը, որն ավարտվեց 1:1 հաշվով, հայ ֆուտբոլիստները հանդիպումն ակտիվ սկսեցին, եւ առաջին գոլը հարվածեցին 30-րդ րոպեին: Սկզբում շատ լավ էր խաղում Հայաստանի հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանը, որը կարողացավ պահել գնդակը երկու պաշտպանների հետ պայքարում եւ պաս տվեց Հենրիկ Մխիթարյանին: Կիսապաշտպանը կարողացավ ուժեղ հարվածով գնդակն իռլանդացիների դարպասն ուղարկել: Երկրորդ խաղակեսում կրկին աչքի ընկավ Հենրիկ Մխիթարյանը եւ 61-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը: Չորս րոպե անց Կիլլիան Շերիդանն իռլանդացիների միակ գոլն իրացրեց: Հանդիպումն ավարտվեց 4:1 հաշվով, երրորդ գոլը հարվածեց Գոհարյանը, 4-րդը` պենալտիով իրացրեց Մխիթարյանը, որը հեթ-տրիկի հեղինակ դարձավ:Եվրո-2011 նախընտրական առաջնության 2-րդ խումբն ունի հետեւյալ տեսքը` Շվեյցարիա (13 միավոր) Թուրքիա (9) Էստոնիա (8) Վրաստան (5) Հայաստան (4) Իռլանդիա (4) Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |