ԼՂՀ այցելած թուրք լրագրողն Ադրբեջանում persona non grata է դարձել

PanARMENIAN.Net - Թուրքական Aksam թերթի լրագրող Նագեհան Ալչին, որը Լեռնային Ղարաբաղ էր այցելել առանց ադրբեջանական կողմի համաձայնության, Ադրբեջանում persona non grata է դարձել: Այդ մասին հայտնեց Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը:



Նրա խոսքով, առանց ադրբեջանական կողմի համաձայնության Լեռնային Ղարաբաղ այցելած անձինք անկախ իրենց մասնագիտական գործունեությունից Ադրբեջանի օրենսդրությանը հակասող գործողությունների պատճառով ներառվում են «անցանկալի անձանց» ցուցակում: «Դա վերաբերում է ե'ւ լրագրողներին, ե'ւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին»,- ասաց Պոլուխովը:



ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով, միեւնույն ժամանակ Ստամբուլում Ադրբեջանի Գլխավոր հյուպատոսությունից ստացած տեղեկատվության համաձայն, Aksam թերթի խմբագրությունը լրագրողի այցը Լեռնային Ղարաբաղ գնահատել է որպես մասնավոր եւ հաղորդել, որ այցն իրականացվել է ոչ խմբագրության հանձնարարությամբ: Էլհան Պոլուխովը հաղորդեց, որ հաշվի առնելով թերթի խմբագրության պաշտոնական պատասխանը, այդ թերթի հետ համագործակցության հարցը դեռեւս դիտարկվելու է, հաղորդում է Trend News-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---