ՀԿԵՈւ կոնցեսիոն պարտավորությունների կատարումը 2008-2009թթ. կկազմի 100,2 տոկոս

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրերի ընդհանուր ծավալը 20058-2009թթ. կազմել է 3 653,3 մլն ռուբլի: ՀԿԵՈւ կոնցեսիոն պարտավորությունների կատարումը 2008-2009թթ. կկազմի 100,2 տոկոս, հաղորդում է ընկերության մամալո ծառայությունը, հղում անելով «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շեւկեթ Շայդուլինի վրա:



Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, կոնցեսիոների գործունեության ընդհանուր խնդիրն է Հայաստանի երկաթուղու շահագործումը, ինչպես նաեւ կոնցեսիոն ակտիվների ու շարժակազմի վերանորոգումն ու անհրաժեշտ բարելավումը: Դրված խնդիրները կատարելու նպատակով ՀԿԵՈւ-ն իրականացնում է ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր քանակը 2008-2000 որոշված է 14,5 մլրդ ռուբլու սահմաններում:



Ըստ գլխավոր տնօրենի, 2008-ին ՀԿԵՈւ առաջնային գործունեությունը կապված էր շարժակազմի արդիականացման հետ, որն այդ թվում նախատեսվում է նաեւ ենթակառուցվածքների սպասարկման համար: 2009թ. ՀԿԵՈւ-ի համար առաջնային կդառնա ուղիների արդիականացումը:

Ներդրումային գործունեության մեկնարկից ի վեր 2009թ 01.10- դրությամբ, փաստացի ֆինանսավորումը կազմել է 3,3 մլրդ ռուբլի, որից 1,7 մլրդ ռուբլին գնացել է շարժակազմի վերանորոգման, իսկ 1,65 մլրդ ռուբլին` ենթակառուցվածքների վերանորոգմանն ու բարելավմանը:



«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսասկան երկաթուղի» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուտսր-ձեռնարկությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն 30 տարով փոխանցվել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարաման 2008թ. փետրվարի 13-ին կնքված պայմանագրով, 10 տարով այն երկարացնելու իրավունքով:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---