Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը վերանայել է մեծածախ ինտերնետի սակագինը

PanARMENIAN.Net - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոյեմբերի 18-ին կայացած նիստում քննարկվել է «ԱրմենՏել» փակ բաժնետիրական - «Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից մատուցվող միջազգային «ԱՅՓԻ» տարանցման ծառայության առավելագույն սակագինը սահմանելու մասին հարցը, հաղորդում է Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի մամլո ծառայությունը:



Դեռ 2009թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը №641Ա որոշմամբ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական եւ «Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին միջազգային «ԱՅՓԻ» տարանցման ծառայությունների շուկայում ճանաչել է գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորներ, որից հետո էլ նախաձեռնել է այդ ծառայության սակագնի հաշվարկման գործընթացը:



Արդյունքում, քննարկելով վերը նշված հարցը, հանձնաժողովը որոշել է սահմանել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական եւ «Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից մատուցվող միջազգային «ԱՅՓԻ» տարանցման ծառայության 1 Մբիթ/վայրկյան արագությամբ տվյալների հոսքի առավելագույն սակագինը, որը յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար հաշվարկվում է համապատասխան բանաձեւի հիման վրա` կախված ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆդոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքի մեծությունից: Ներկա փոխարժեքի պարագայում միջազգային «ԱՅՓԻ» տարանցման ծառայության 1 Մբիթ/վայրկյան արագությամբ տվյալների հոսքի առավելագույն սակագինը ստացվում է մոտ 174 հազար դրամ/ամիս (ներառյալ ԱԱՀ), որը շուրջ 2 անգամ ցածր է 2009թ. 1-ին կիսամյակում վերոհիշյալ ընկերությունների կողմից առաջարկված փաստացի միջին սակագնից:



Որոշումն ուժի մեջ է մտնելու 2010 թվականի հունվարի 1-ից:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---