«Բանանց» ակումբի 3 ֆուտբոլիստներ պատրաստվում են վիրահատության

PanARMENIAN.Net - Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Բանանց» ակումբի մամլո քարտուղար Խաչիկ Չախոյանը, ֆուտբոլիստներ Արտակ Դաշյանը (կիսապաշտպան), Սարգիս Կարապետյանը (կիսապաշտպան) եւ Արսեն Բալաբեկյանը (հարձակվող) Հայաստանի 2009թ. բարձրագույն լիգայի խաղերում վնասվածքներ են ստացել:



Նոյեմբերի 30-ին ֆուտբոլիստները կհետազոտվեն Գերմանիայում, որից հետո կորոշվի, անհրաժեշտ է արդյոք վիրահատությունը:



PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Արսեն Բալաբեկյանն ու Արտակ Դաշյանն ասել են, որ վիրահատությունից հետո պարզ կդառնա, կմնան նրանք «Բանանցում» թե կտեղափոխվեն այլ ակումբներ:



«Մասնագետները Մոսկվայից ինձ ասել են, որ վիրահատութունը կտեւի մեկ ժամ, իսկ մեկ շաբաթ անց մենք կկարողանանք մարզվել: Ես եւս մեկ տարի կմնան «Բանանցում», քանի որ ծառայում եմ բնակում»,-ասել է Սարգիս Կարապետյանը:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---