Թուրքիայում գտնում են, որ այժմ այնքան էլ հարմար պահ չէ Հայոց ցեղասպանության փաստի քննարկման համար

PanARMENIAN.Net - Թուրքիայում գտնում են, որ այժմ, երբ ընթանում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այնքան էլ հարմար պահ չէ Հայոց ցեղասպանության փաստի քննարկման համար: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Երեւանի պետական համալսարանի հայագիտության կենտրոնի աշխատակից Քեյթ Գունդակչյանը: Նրա խոսքով, թուրքական մտավորականության ներկայացուցիչները գտնում են, որ այն ամենը, ինչ կատարվել է 1915-ին, պետք է անցյալում մնա, եւ Հայաստանի ու Թուրքիայի ժողովուրդները պետք է դեպի ապագան նայեն ու բարեկամաբար ապրեն:



«Այնուամենայնիվ, ես համարում եմ, որ հայ եւ թուրք ժողովուրդները պետք է շփման կետեր գտնեն»,- ասաց Քեյթ Գունդակչյանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---