Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը կշարունակի աջակցել Հայաստանին18 նոյեմբերի 2009 - 16:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀվարչապետ Տիգրան Սարգսյանը Իտալիա կատարած այցի շրջանակներում Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի տնօրեն Կանայո Նվանզեին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:Վարչապետ Տիգրան Սարգսյանըշնորհավորելէ կազմակերպության նախագահին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի գործունեության եւ Հայաստանի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: ՀՀ վարչապետն անհրաժեշտ է համարել վերանայել ու արագացնել համատեղ աշխատանքները: Գյուղատնտեսության զարգացմանմիջազգային հիմնադրամի ղեկավարն իր հերթին նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ծրագրերի հաջող իրականացման առումով լավագույն օրինակներից է: Կազմակերպությունը նախատեսում է այսուհետեւ շարունակել գործունեությունը` որպես ծրագրերի իրականացմանն օժանդակող կառույց: Հանդիպման ընթացքումքննարկվելեն նաեւհիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն ու դրանց ընդլայնման հնարավորությունները: Երեկ ուշ երեկոյան ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |