Հմայակ Հովհաննիսյանը պատրաստ է իր թեկնածությունը հանել հօգուտ Նիկոլ Փաշինյանի18 նոյեմբերի 2009 - 16:28 AMT PanARMENIAN.Net - «ՀՀ ԱԺ սպասվող ընտրություններին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում իշխանամետ ուժերի միջեւ պայքար է գնում», - Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նրա խոսքերի համաձայն, դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի ղեկավարությունը մինչ այսօր վերջնականապես չի որոշել, թե թեկնածուներից ում պետք է պաշտպանի, եւ այսօր պայքար է գնում այն բանի համար, որպեսզի հասնեն իշխանությունների աջակցությանը: Հովհաննիսյանն իր թեկնածության մասին խոսելով նշել է, որ թիվ 10 ընտրատարածքում ինքը ներկայացնում է Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) եւ իր թեկնածությունը կհանի միայն այն դեպքում, երբ Հայաստանի վարչական դատարանը բավարարի «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայցը` ընտրություններին մասնակցելու թույլտվության մասին: Հովհաննիսյանն ընդգծել է, որ այդ հայցի բավարարման դեպքում, կպահանջի նրան ազատել կալանքից, որպեսզի Փաշինյանը հնարավորություն ունենա մյուս թեկնածուների հետ հավասար նախընտրական արշավին մասնակցելու: «Իսկ եթե ոչ, ապա ես կլրացնեմ այդ բացը, եւ իմ քարոզարշավի ժամանակ կխոսեմ Նիկոլ Փաշինյանի ծրագրային դրույթների մասին», - ասել է քաղաքագետը: Նա նաեւ ավելացրել է, որ եթե Վարչական դատարանը չբավարարի Փաշինյանի հայցը, ապա նա կառաջարկի բոլոր թեկնածուներին հանել իրենց թեկնածությունները` որպես աջակցություն «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |