«Հայ արվեստի պատմություն» խորագրով գրքի շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 20-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում18 նոյեմբերի 2009 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կկայանա «Հայ արվեստի պատմություն» խորագրով գրքի շնորհանդեսը:«Հայ արվեստի պատմություն» պատկերազարդ գիրքը «Զանգակ-97» հրատարակչության աշխատակիցների բազմամյա մասնագիտական աշխատանքի արդյունքն է: Սա առաջին հիմնարար աշխատությունն է, որ ամբողջական ձեւով արտացոլում է հայ արվեստի ճյուղերից ճարտարապետության եւ կերպարվեստի զարգացման պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Գրքում արվեստիպատմության ժամանակագրական պարբերացումը համապատասխանում է հայ ժողովրդի պատմական զարգացման փուլերին: Առանձին գլուխներով ներկայացված են Հին Հայաստանի արվեստը, Արարատյան թագավորության, Երվանդունյաց Հայաստանի, Հելլենիստական Հայաստանի, միջնադարյան Հայաստանի արվեստները, ժամանակակից հայ արվեստը: Գրքում տեղ է գտել նաեւ հայ մշակույթի բաղկացուցիչ մասը կազմող սփյուռքահայ կերպարվեստը: «Հայարվեստի պատմություն» գիրքը պատկերազարդ ընտիր հրատարակություն է, որ հագեցած է եկեղեցիների, ճարտարապետական հուշարձանների, կոթողների, ժամանակակից ուշագրավ կառույցների նկարներով, խոշորագույն նկարիչների հանրահայտ գործերով, հայ մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունեցող անհատականությունների կենսագրական տվյալներով: Գիրքը ուշագրավ ներդրում էհայեւընդհանրապես համաշխարհայինմշակույթիպատմության ասպարեզում: Գրքի շնորհանդեսին ներկա են լինելու ՀՀ մշակույթի, սփյուռքի, կրթության եւ գիտության նախարարները, ակադեմիկոսներ, բուհերի ռեկտորներ, ամբոնի վարիչներ, արվեստաբաններ եւ այլն: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |