Բլիցի աշխարհի առաջնությունը Լեւոն Արոնյանի համար անհաջող ավարտվեց18 նոյեմբերի 2009 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Ավարտվեց շախմատի բլիցի աշխարհի առաջնությունը, որն ընթանում էր Մոսկվայում Միխայիլ Տալի Հուշախաղի շրջանակներում: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանն իր ելույթներն ԱԱ-ում ավարտեց 12-րդ հորիզոնականում, նա 21 միավոր հավաքեց:Առաջնության հաղթող ճանաչվեց Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), որը 31 միավոր էր հավաքել: Երկրորդ տեղում հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդն է (28 միավոր), իսկ երրորդում` Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա, 25 միավոր): Ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովը 8-րդ տեղում է, իսկ Վուգար Գաշիմովը` 11-րդ: Հիշեցնենք, որ առաջնությանը մասնակցում էին Տալի Հուշախաղի XXI կարգի շրջանային առաջնության շախմատիստները, ինչպես նաեւ անձնապես հրավիրված շախմատիստներ եւ «Աէրոֆլոտ Օպեն» նախընտրական բլիցի վեց հաղթողները: Ընդհանուր առմամբ ԱԱ-ին մասնակցեց 22 շախմատիստ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |