Ճգնաժամը ի հայտ բերեց Հայաստանի տնտեսության խոցելի կետերը18 նոյեմբերի 2009 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Ճգնաժամն առավել ընգծված ձեւով ի ցույց դրեց Հայաստանի տնտեսության խոցելի կետերը, մասնավորապես դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակը: Այդ մասին 2010թ. բյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մեր տնտեսությունն ունի դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակ եւ զգացվում է «երկար փողերի» խիստ անբավարարություն եւ դրանցով աշխատող ինստիտուտների բացակայություն: Դա նվազեցնում է դիվերսիֆիկացիայի հնարավորությունը»,- ասաց նա:Երկրորդը, կառավարության ղեկավարի խոսքով, երկրի տնտեսությունում առկա են օլիգոպոլիաներ եւ ցածր մրցակցային մակարդակ: «Մենք դա արձանագրում ենք նաեւ գների էլաստիկության կոշտությամբ, ինչը լրջագույն մարտահրավեր է մեզ համար»,- ընդգծեց նա: Արդյունքում, Սարգսյանի խոսքով, ՀայաստանիՀանրապետությունում առկա է հարկային բեռի անհամաչափ բաշխում տնտեսություն վարող սուբյեկտների միջեւ: «Բացի դրանից, պետական կառավարման համակարգում մոտիվացիոն մեխանիզմների բացակայություն կամ թուլություն է նկատվում»,- ավելացրեց նա: Հայաստանի տնտեսության խոցելի կետերի թվում կառավարության ղեկավարը նշեց նաեւ առողջապահության եւ կրթության բնագավառներում ֆինանսավորման մեխանիզմների թերացման առկայությունը` ընդգծելով, որ Հանրապետության նախագահի հանձնարարականով 2010 թ. ընթացքում այս երկու ոլորտներում պետք է ֆինանսական մեխանիզմների արմատական լուծումներ իրականացվեն: Իր ելույթի ընթացքում Տիգրան Սարգսյանն առանձնապես նշեց այն փաստը, որ տնտեսական բարեփոխումների դանդաղ ընթացքը պետք է արագացնել: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |