Սեւրում տեղի կունենա Արեւմտահայերի երկրորդ Կոնգրեսը

PanARMENIAN.Net - Արեւմտյան Հայաստանի հայերի երկրորդ Կոնգրեսը կկայանա Փարիզի արվարձանում` Սեւրում, նոյեմբերի 21-ին եւ 22-ին: Կոնգրեսը տեղի կունենա «Սամվել Մուրադ» ուսումնարանի դահլիճում: Միջոցառման ընթացքում կանցկացվեն սեմինարներ եւ կլոր սեղաններ` նվիրված Արեւմտյան Հայաստանին ու արեւմտահայերի իրավունքներին: Կոնգրեսի արդյունքում որոշումներ կկայացվեն 2010թ. կազմակերպության գործունեության առնչությամբ, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:



Կոնգրեսն իր աշխատանքը կավարտի նոյեմբերի 22-ին` այն օրը, երբ լրանում է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից Արեւմտյան Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սահմանի որոշման 89 տարին, այդ սահմանը որոշիչ դարձավ Առաջին աշխարհամարտի արդյունքում կնքված Սեւրի հաշտության պայմանագրի համար: Սեւրում տեղական իշխանությունները Սեւրի պայմանագրին նվիրված ցուցահանդես են կազմակերպել, որտեղ ցուցադրվում են զանազան փաստաթղթեր, քարտեզներ եւ լուսանկարներ:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---