Հայկական կողմն Ադրբեջանի հետ չի քննարկել փախստականների եւ ԼՂՀ կից յոթ շրջանների հարցերը

PanARMENIAN.Net - «Ես չգիտեմ, թե ում հետ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննարկել փախստականների եւ ԼՂՀ կից յոթ շրջանների հարցերը, քանի որ ներկա պահին բանակցություններն ընթանում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ»,- նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ կառավարական ժամի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի հարցին:



Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հիշեցրեց նաեւ, որ ադրբեջանական կողմը տարուց ավել հրաժարվում էր բանակցություններ վարել Մադրիդյան սկզբունքների շուրջ եւ անգամ ժխտում էր դրանց գոյությունը: «Այժմ` վերջին ամիսների ընթացքում, բանակցություններն ընթանում են մադրիդյան փաստաթղթի շուրջ, ընդ որում, քննարկվում է միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- պարզաբանեց Էդվարդ Նալբանդյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---