ԵԽ-ն շահագրգիռ է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Սառեցված հակամարտությունների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ հանգուցալուծումը բխում է բոլորի շահերից, այդ թվում նաեւ Եվրոպայի Խորհրդի, ասել է Սլովենիայի ԱԳՆ ղեկավար Աամյուել Ժբոգարը` նախագահությունը ԵԽ-ում Սլովենիայից Շվեյցարիային փոխանցելու կապակցությամբ հրավիրված մամլո ասուլիսում:



«Առաջին հերթին, ես պետք է ասեմ, որ Սառեցված հակամարտությունների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ հանգուցալուծումը բխում է բոլորի շահերից, այդ թվում նաեւ Եվրոպայի Խորհրդի: Մենք դա տեսանք անցած տարի ռուս-վրացական պատերազմի ժամանակ: Սառեցված հակամարտությունը կարճ ժամանակահատվածում կարող է վերածվել թեժ մի հակամարտության, որը կարող է շատ ավելի վտանգավոր դառնալ: Ուստի պետք է գտնել այդ հակամարտությունների կարգավորման ուղիները: ԵԽ-ն չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացին: Դրանով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Միեւնույն ժամանակ, առաջին հերթին, հակամարտության կարագավորման ուղիները պետք է որոնեն Ադրբեջանն ու Հայաստանը»,-ասել է նա:



Ըստ նրա, ԵԽ-ն կարող է նպաստել վստահության մթնոլորտի ձեւավորմանը երկու երկրների միջեւ:



«ԵԽ-ն կարող է շատ բան անել այդ ուղղությամբ, կարող է նպաստել միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը Հարավային Կովկասում: Այդ նպատակով է ստեղծվել «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը: Մենք բարեփոխումներ ու զարգացում ենք ակնկալում այդ երկրներից»,-ասել է Ժբոգարը, հաղորդում է Trend News-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---