4 թիմ մենամարտում են առաջնության տիտղոսի համար «Ֆուտբոլ հավասար հնարավորությունների համար» մրցաշարում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ց «Միկա» մարզահամալիրում տեղի կունենա ֆուտբոլային «Ֆուտբոլ հավասար հնարավորությունների համար» մրցաշարը: Մրցաշարը կազմակերպել են «Հույսի կամուրջը» եւ «Առաքելություն Արեւելքը»:



Չեմպիոնի տիտղոսի համար պայքարում էին 9 թիմ, որոնք կազմված էին Հայաստանի տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներից, նաեւ «Շախմատ» թիմից, որը կազմված է հայ շախմատիստներից: Կիսաեզրափակիչ դուրս եկան 4 թիմ` «Մեդիամակս»-ը, «Արեւածաղիկ»-ը, «Թերթ.ամ»ը եւ «Շախմատ»-ը:



Ինչպես հայտնեցին PanARMENIAN.Net ի թղթակցին մրցաշարի կազմակերպիչներից մեկը` Արամ Մանուկյանը, նոյեմբերի 20-ն կկայանա կիսաեզրափակիչը, որտեղ կհանդիպեն հետեւյալ զույգերը. «Մեդիամակս» - «Արեւածաղիկ», «Թերթ.ամ» - «Շախմատ»:



Եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 22-ն: Իսկ փակման օրը (նոյեմբերի 23) գավաթի հաղթողը կանցկացնի ընկերական խաղ «Կոկա-կոլա» թիմի հետ: Մրցանակները կստանան այն թիմերը, որոնք կգրավեն առաջին երեք տեղերը: Մրցանակ նաեւ կստանա այն լրագրողը, որը լավագույնս ներկայացնի մրցաշարը:



Մրցաշարը անցկացվում է 3 անգամ եւ նպատակ ունի քարոզել սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց համար հավասար պայմաններ, հաղորդում է «Հույսի կամուրջ» կազմակերպության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---