ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՂԵԿԱՎԱՐՎԵԼ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով, անհրաժեշտ է շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, քննարկելով տարբեր մոտեցումներ, հայտնել է այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ բանակցական գործընթացում Երեւանը հետագայում եւս կղեկավարվի «փարիզյան սկզբունքներով»: ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Ֆիլիպպ դե Սյուրմենի վերջերս արված այն հայտարարության կապակցությամբ, որ «ընդանուր պետության» սկզբունքն արդեն կարելի է պատմության գիրկն ուղարկել, Վարդան Օսկանյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի կարելի ղեկավարվել միակողմանի հայտարարություններով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---