Լեւոն Տեր-Պետրոսյանը հակասում է ինքն իրեն19 նոյեմբերի 2009 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը լի էր հակասություններով: Մի կողմից, ՀՀ առաջին նախագահը պահանջում է Հայաստանի գործող նախագահի հրաժարականը, մյուս կողմից` գործարք է առաջարկում երկրի ղեկավարությանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Լեւոն Տեր-Պետրոսյանն գործարք է առաջարկում Հայաստանի իշխանություններին, որպեսզի վերջիններս թույլ տան ՀԱԿ-ին դառնալ ձեւավորված քաղաքական ուժ, որը կկարողանա ողջ մնալ մինչ առաջիկա խորհրդարանական ընտրությունները»,-ասել է Կիրո Մանոյանը: Ըստ նրա, առաջին նախագահի ելույթն ուղղված էր ՀՅԴ-ի դեմ: «Դաշնակցությունն, ըստ Լ.Տեր-Պետրոսյանի, միակ պատճառն է, որով ՀԱԿ-ը կորցրեց մենաշնորհը Հայաստանի ընդդիմադիր դաշտում»,-ասել է Հայ Դատի ղեկավարը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |