Երեւանում տեղի ունեցավ «Տնտեսության լուսաբանում»լրագրողների համար ուղեցույցի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսան եւ Ինտենյուսը հրավիրում են «Տնտեսության լուսաբանում» ուղեցույց լրագրողների համարե գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա նոյեմբերի 19-ին:



Լրագրողներին հասցեագրված այս ուղեցույցը կազմել է բրիտանական «Իրվինգ ինթերնեշնլ լիմիթիդ» կազմակերպությունը՝ «Բիզնեսի եւ տնտեսական թեմաներով լրագրության դասընթացներ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվել է Հայաստանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ։



Ուղեցույցը տնտեսական եւ բիզնես թեմաների լուսաբանման առանձնահատկությունների մասին է, պարզաբանում է տնտեսական կարեւոր հարցեր ու խնդիրներ, ունի հաճախակի գործածվող տերմինների ու հապավումների բառարան:



Շնորհանդեսին կմասնակցեն ոլորտի փորձագետներ, իսկ NASDAQ OMX Արմենիայի գլխավոր տնօրեն Արմեն Միլիքյանը կպատասխանի լրագրողների՝ՀՀ կապիտալի շուկային առնչվող հարցերին։
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---