Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի դերը Եվրամիության հետ մերձեցման գործում19 նոյեմբերի 2009 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստիան Բեքին: Ողջունելով հյուրին ` տիկին Զոհրաբյանը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունները, ինչը հաշվի առնելով հույս հայտնեց, որ նման բարձր որակական հարաբերություններ կարող են հաստատվել նաեւ տնտեսական ոլորտում: Հայաստանի` որպես արտաքին քաղաքական գերակայություն հռչակած եվրաինտեգրման հարցում տիկին Զոհրաբյանը կարեւորեց Ֆրանսիայի, որպես ԵՄ-ի առանցքային երկրներից մեկի դերակատարությունն ու փորձը եւ հույս հայտնեց, որ այդ ոլորտում փոխգործակցությունը կլինի շատ ավելի ակտիվ: Մեկ անգամ եւս շեշտելով ԼՂ խնդրի կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումը` հանձնաժողովի նախագահը բարձր գնահատեց Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը հակամարտությունը խաղաղ բանակցային գործընթացով հանգուցալուծելու գործում: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` տիկին Զոհրաբյանը կրկին անգամ վերահաստատեց, որ հայ-թուրքական առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը առանձին գործընթաց է եւ որեւէ աղերս չունի ԼՂ հարցի կարգավորման հետ, ինչը, ըստ հանձնաժողովի նախագահի, բազմիցս փաստել են նաեւ Մինսկի խմբի համանախագահները: Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության հարցերին, Նաիրա Զոհրաբյանը հաստատեց, որ Հայաստանը հավատարիմ է որդեգրած քաղաքականությանը եւ կողմ է տարբեր խնդիրների շուրջ տարածաշրջանային համագործակցությանը, չնայած այն հանգամանքին, որ դրանք հետեւողականորեն խոչընդոտվում են հարեւան Ադրբեջանի կողմից: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստիան Բեքը վերահաստատեց Ֆրանսիայի պատրաստակամությունը փոխշահավետ հարաբերությունների զարգացման հարցում: Քննարկվեցին հետագա համագործակցության հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |