Էդվարդ Նալբանդյանը հրավիրել է ԺՀՄԻԳ ուշադրությունը Բաքվի հակահայկական պրոպագանդային19 նոյեմբերի 2009 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց աշխատանքային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար Յանեշ Լենարչիչին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստան-ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համագործակցությանն առնչվող հարցեր: Նախարար Նալբանդյանը, գնահատելով ԺՀՄԻԳդերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարությանսկզբունքների առաջմղմանհարցում, նշեց, որ Երեւանը կարեւորում էհամագործակցությունը գրասենյակի հետ: Յանեշ Լենարչիչը, գոհունակությունհայտնելով Հայաստանիիշխանությունների հետ արդյունավետհամագործակցության կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց Էդվարդ Նալբանդյանին ՎարշավայումԺՀՄԻԳ կենտրոնակայանայցելելուհամար: Զրույցի ընթացքումկարեւորվեց գրասենյակի աջակցությունը թե' ընտրական գործընթացների բարելավման, թե' դիտորդական առաքելություն իրականացնելու հարցում, որի արդյունքների ու եզրակացությունների շուրջ քննարկումներն ու աշխատանքն իրենց նպաստն են բերում այս ոլորտում առաջընթաց գրանցելու համար: Նախարար Նալբանդյաննու ու դեսպան Լենարչիչը քննարկեցին Հայաստանումժողովրդավարական բարեփոխումների ընթացքըեւ այդոլորտում ձեռնարկվող քայլերը: Հայաստանի արտաքինքաղաքականգերատեսչության ղեկավարը ԺՀՄԻԳ-իտնօրենիուշադրությունը հրավիրեց Ադրբեջանիկողմից հակահայկական ու ազգային թշնամանք սերմանող քարոզչության վրա` նշելով, որ դա ԵԱՀԿ չափանիշների բացահայտ խախտում է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |