Գագիկ Սիմոնյան. «Հայաստանում քիչ չեն անհետացման եզրին կանգնած պատմաճարտարապետական հուշարձանները»19 նոյեմբերի 2009 - 17:50 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում քիչ չեն անհետացման եզրին կանգնած պատմաճարտարապետական հուշարձանները: Միեւնույն ժամանակ, բյուջեում հուշարձանների պահպանման եւ վերականգնման համար նախատեսված միջոցները ոչ ճիշտ օգտագործման հետեւանքով չեն ապահովում հնարավոր արդյունքները», - նոյեմբերի 19-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ընկերակցության նախագահ Գագիկ Սողոմոնյանը :Նրա համոզմամբ (ինչը հիմնավորված է ընկերակցության մասնագետների անցկացրած մոնիթորինգի արդյունքներով), Հավուցթառը, Աղջոնց վանքը, Իրինդ գյուղի 17-րդ դարի եկեղեցին եւ այլ պատմաճարտարապետական հուշարձաններ մոտ ապագայում կարող են անվերադարձ կորել: «Անհրաժեշտ է թվարկված պատմաճարտարապետական հուշարձանների պատմական, ճարտարապետական եւ հնէաբանական ուսումնասիրություններ կատարել, քանի որ, եթե ոչ այսօր, ապա հետագայում հնարավոր չի լինի վերականգնել այդ տվյալները, նույնիսկ լավագույն մասնագետների օգնությամբ: Հայաստանում քիչ չեն վերականգնման ոլորտում մասնագիտացված ճարտարապետները, քանի որ խորհրդային տարիներին գործում էր վերականգնման մի ամբողջ ինստիտուտ` «Հայնախագիծ» -ը: Այդ ինստիտուտի մասնագետների մեծամասնությունը բարձր որակավորման դասընթացներ է անցել Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, սակայն այսօր նրանց գիտելիքները չեն օգտագործվում», - ընդգծել է Գագիկ Սողոմոնյանը: Նրա խոսքերի համաձայն, նմանօրինակ իրավիճակը կարելի է բացատրել օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությամբ, քանի որ գործող օրենքի համաձայն, հասարակական նշանակության շինությունների վերականգնման արտոնագիրը ավտոմատ կերպով պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման իրավունք է տալիս: «Միանգամայն հասկանալի է, որ պետությունը ֆինանսական ճգնաժամի պայմաններում չի կարող մաքսիմալ կերպով ապահովել պատմաճարտարապետական հուշարձանների պահպանումն ու վերականգնումը, սակայն, միանգամայն հնարավոր է ապահովել տրամադրված միջոցների ճիշտ օգտագործումը: Եվ պետք է ուշադրություն դարձնել այն փաստին, որ Ադրբեջանը 2010 թ. բյուջեում 90 մլն եվրո է նախատեսել հուշարձանների վերականգնման համար: Այդ գումարի 90 տոկոսը ծախսվելու է հակահայկական քարոզչության համար», - հայտարարել է Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ընկերակցության նախագահ Գագիկ Սողոմոնյանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |