ՀԱՊԿ - ն մտադիր է լուծել թեթեւ հրաձգային զենքի եւ շարժական զենիթահրթիռային համալիրների անօրինական տարածման հարցը19 նոյեմբերի 2009 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20 -ին Մոսկվայում կանցկացվեն խորհրդակցություններ, որոնք նվիրված են լինելու թեթեւ հրաձգային զենքի եւ շարժական զենիթահրթիռային համալիրների վերաբերյալ ՀԱՊԿ անդամ- պետությունների դիրքորոշումների կոորդինացմանը: «Խորհրդակցությունների նպատակն է` տեղեկատվություն փոխանակել թեթեւ հրաձգային զենքի եւ շարժական զենիթահրթիռային համալիրների վերաբերյալ, ինչպես նաեւ կոորդինացնել ՀԱՊԿ անդամ- պետությունների դիրքորոշումները այդ հիմնախնդիրների ուղղությամբ` տարբեր միջազգային ֆորումներում քննարկելու ժամանակ», - հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանը, ավելացնելով, որ այդ զինատեսակների անօրինական տարածման խնդրի լուծումը կարեւոր նշանակություն ունի անվտանգության եւ փոխվստահության համար: Միջոցառումն անցկացվելու է 2009-2010 թթ. արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերի շուրջ` համաձայն ՀԱՊԿ անդամ- պետությունների ներկայացուցիչների խորհրդակցությունների ծրագրի: Խորհրդակցություններին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարությունների եւ շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների փորձագետները, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |