Նոյեմբերի 19-ին Փարիզում մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի 10-րդ հեռախոսամարաթոնը19 նոյեմբերի 2009 - 19:44 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին Փարիզում մեկնարկեց Հայաստան համահայկական հիմնադրամի ավանդական, 10-րդ հեռախոսամարաթոնը: Այս տարի եւսնոյեմբերի 19-22-ը` չորս օր շարունակ, Ֆրանսիայի հինգ քաղաքներից շուրջ վեց հարյուր կամավոր կզանգահարեն Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցներին եւ Հիմնադրամի առաջիկա ծրագրերը ներկայացնելով` մասնակցության կոչ կանեն: Համաեվրոպական հեռախոսամարաթոնի բացմանըմասնակցելու նպատակով Ֆրանսիաեն մեկնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ տնօրենի խորհրդական Հրաչ Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը 2000թ-ից սկսած անց է կացնում ամենամյա համաեվրոպական հեռախոսամարաթոն: Դրամահավաքին ակտիվորեն մասնակցում են նաեւ Հիմնադրամի Գերմանիայի, Շվեյցարիայի եւ Հոլանդիայի տեղական մարմինները, այդ իսկ պատճառով Ֆրանսիայում կազմակերպվող հեռախոսամարաթոնը կոչում են նաեւ համաեվրոպական: Այնուհետեւ գործադիր վարչության պատվիրակությունը մեկնելու էԱՄՆ` մասնակցելունոյեմբերի 26-ին կայանալիք Հիմնադրամի ամփոփիչ դրամահավաք միջոցառմանը` հեռուստամարաթոնին, որի ընթացքում էլ կհրապարակվեն թե համաեվրոպական հեռախոսամարաթոնի, թե մոսկովյան դրամահավաք ճաշկերույթի եւ թե 2009-ի դրամահավաք մարաթոնի ընթացքում կազմակերպված այլ միջոցառումների արդյունքները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դավութօղլու. Թուրքիան պետք է արագ կարգավորի ՀՀ հետ հարաբերությունները` կանխելու Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս Նա հավելել է, որ փոխադարձաբար պետք է բացվեն սահմանային անցակետերը ու դեսպանությունները ՄՊՀ-ն վարույթ է հարուցել gg-ի նկատմամբ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել քաղաքացու հաղորդումը Զախարովան՝ Փաշինյանին․ Պետք է գուշակե՞նք, թե ՀԱՊԿ որ երկրների մասին է խոսքը Նա հավելել է, որ Ռուսաստանն արել է ամեն հնարավորը Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա |