Հովիկ Աբրահամյան. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ հետ համագործակցությունը նպաստում է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը19 նոյեմբերի 2009 - 20:47 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց աշխատանքային այցով Երեւանում գտնվող Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) տնօրեն դեսպան Յանեզ Լենարչիչին: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը հայտնեց իր համոզմունքը, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ հետ համագործակցությունը նպաստում է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը: Պարոն Աբրահամյանն ընդգծեց, որ երկրի իշխանությունների ցանկությունն է տեսնել ՀՀ առաջադեմ եվրոպական ժողովրդավարական երկրների ընտանիքի կազմում եւ այդ նպատակին հասնելու համար առկա է անհրաժեշտ քաղաքական կամքը: Այդ համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը պարոն Լենարչիչին ներկայացրեց 2008թ. ընտրություններին հաջորդած զարգացումները եւ մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկված գործողությունները:ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ իր այցի հիմնական նպատակն է ամրապնդել ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններում փոխադարձ վստահության մթնոլորտը: Այդ կապակցությամբ պարոն Լենարչիչն ընդգծեց, որ իր ղեկավարած կառույցը չի հետապնդում դասեր տալու կամ որեւէ բան պարտադրելու նպատակ, այլ պարզապես առաջարկում է իր նեղ մասնագիտական օժանդակությունը: Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ անդրադարձան առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու հարցին, ինչպես նաեւ Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |