Նոյեմբերի լույս 19-ի գիշերը փլուզվել է Սբ. Գրիգոր Մուղնեցոնց գմբեթային եկեղեցին20 նոյեմբերի 2009 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի լույս 19-ի գիշերը փլուզվել է Սբ. Գրիգոր Մուղնեցոնց գմբեթային եկեղեցին: Ինչպես հաղորդում է Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի մամլո ծառայությունը, մեծ գմբեթից բացի, վնասվածքներ են ստացել նաեւ փոքր գմբեթները, որից մեկը ծառայում էր որպես զանգակատուն: Սբ.Գեւորգ եկեղեցին այն հինգ եկեղեցիներից մեկն է, որի առնչությամբ ՀԱԵ-ն դիմել էր Վրաստանի ղեկավարությանը, Վրաց ուղղափառ եկեղեցուն, միջազգային կազմակերպություններին: Սակայն Վրաստանի իշխանություններն անպատասխան թողեցին բոլոր դիմումները: Թբիլիսիի Սբ. Գեւորգ, Նորաշեն, Շամխորեցոց սբ. Աստվածածնի, Սբ. Նշան եկեղեցիները եւ Ախալցիխեի Սբ.Մինաս եւ Սբ.Նշան եկեղեցիները Վրաց ուղղափառ եկեղեցին «վիճարկելի» է հայտարարել: Ըստ Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի, փլուզման ողջ պատասխանատվությունը կրում է Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունը, որի բալանսի վրա է եկեղեցին: «Վրաց եկեղեցին, հրաժարվելով լուծել հայկական եկեղեցիներն իրենց օրինական տերերին վերադարձնելու հարցը, եւ պատշաճ ուշադրություն չդարձնելով դրանց պաշտպանությանը, գիտակցաբար ոչնչացնում է հայ մշակույթի հուշարձանները Վրաստանի տարածքում»,-ասվում է ՀԱԵ վիրահայոց թեմի հայտարարության մեջ: Սբ. Գրիգոր Մուղնեցոնց եկեղեցին կառուցվել է 1356 թվականին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |