Սամվել Կարապետյան. Հայերը գերեզմաններ չեն պղծում

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքվի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանների ոչնչացման մասին, սուտ է եւ կեղծիք: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ճարտարապետության պատմաբան Սամվել Կարապետյանը: Նրա խոսքերով, գուցե Աղդամի մահմեդական գերզմանոցում որոշ գերեզմանաքարեր ուղղակի ընկել են: «Սակայն ոչ մի գերեզման չի պղծվել, ինչը չի կարելի ասել ադրբեջանական կողմի գործողությունների մասին: Այդպես, Եվրոպայից մենք ստացել ենք Գետաշենի շրջանի Ոսկանապատ հայկական գյուղի լուսանկարները, որտեղ ոչնչացվել է հայկական գերեզմանոցն ու եկեղեցին: Իսկ գյուղը այդ հեռու է մարտական գործողությունների գոտուց»,-ասել է Կարապետյանը:



Նա նաեւ հիշեցրել է, որ ներկայումս Հին Ջուղայում չկա ոչ մի հայկական հուշարձան: «Նախիջեւանում եղել է 218 եկեղեցի եւ մեծաթիվ խաչքարեր: Այդ ամենը բարբարոսաբար ոչնչացվել է, այնպես, որ նույնիսկ նրանց գտնվելու վայրը հնարավոր չէ գտնել»,-ասել է Կարապետյանը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, թե իբր Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական գերեզմաններ եւ հուշարձաններ են ոչնչացվում:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---