Սարգսյան - Ալիեւ հանդիպումից չկա ոչ մի սպասում

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Մյունխենում ոչինչ չի տա: Այդ մասին ՀՀ խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյան: «Այդ հանդիպումից չկա ոչ մի հանդիպում, քանի որ Հայաստանի իշխանությունները ի վիճակի չեն վարել երկու գործընթաց. հայ-թուրքական հարաբերությունների բարելավում եւ ղարաբաղյան կարգավորում: Ներկայումս հիմնական ջանքերը ուղղված են Հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը», - ասել է նա: Մարտիրոսյանի խոսքերով, միայն այդ բանից հետո կարող է լինել առաջխաղացում ղարաբաղյան կարգավորման մեջ: «Սակայն, ես չեմ բացառում բանավոր պայմանավորվածություններ հակամարտող կողմերի միջեւ», - ընդգծել է պատգամավորը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---