Փախստականների հարցը կարող է քննարկվել ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումից հետո20 նոյեմբերի 2009 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Եթե ԼՂՀ վարչապետն ասում է, որ Ստեփանակերտին չեն ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Մադրիդյան սկզբունքները, նշանակում է` նրան պետք է հավատալ, ուրեմն այդպես էլ կա: Այդ մասին այսօր Երեւանում Լիտվայի ԱԳՆ ղեկավար Վիգաուդաս Ուշացկասի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Թե արդյոք Հայաստանը ցույց է տվել Մադրիդյան փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղին, դա մի բան է: Ըստ երեւույթին, պաշտոնական Ստեփանակերտին այդ փաստաթղթերը պետք է ներկայացնեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Մեկնաբանելով ադրբեջանական կողմի հայտարարություններն այն մասին, որ բանակցություններում քննարկվում է ադրբեջանցի փախստականների` Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հարցը, Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց հետեւյալը. «Այդ հարցը կարող է քննարկվել միայն ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումից հետո, երբ Ղարաբաղի ու առավել լայն ենթատեքստում անվտանգության համապատասխան երաշխիքներ լինեն, ես նկատի ունեմ ավելի քան 400 հազար հայ փախստականների վերադարձը»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |