Հայաստանի մշակույթի նախարարությունը կազմակերպել էր տաղանդավոր երեխաների գեղարվեստական եւ կատարողական արվեստի ցուցահանդես

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում, որը պետական հոգածությամբ այսուհետեւ ծառայելու է մանկապատանեկան ստեղծագործական խմբերին եւ կազմակերպություններին, Հայաստանի մշակույթի նախարարությունը կազմակերպել էր մշակութային կրթություն եւ գեղագիտական ուսուցում իրականացնող կառույցների գեղարվեստական եւ կատարողական արվեստի շնորհալի երեխաների աշխատանքների ցուցահանդես:



Ցուցահանդեսում ներկայացված էին «ՀՀ մարզերի զարգացման» եւ «Գրականության պետական պատվեր» ծրագրերի շրջանակներում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաեւ ուսումնական եւ գիտաուսումնական երաժշտական գրականություն:



Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, վարչապետի տիկին Գոհար Սարգսյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:



Միջոցառումը նվիրված էր երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման 20-ամյակին: Միջոցառմանը ներկա էին նաեւ հանրապետության երաժշտական եւ գեղարվեստական դպրոցների ներկայացուցիչները:



ՀՀ մշակույթի նախարարությունը 2007 թ.-ից նոր քաղաքականություն է որդեգրել, որի նպատակն է երաժշտական, արվեստի եւ գեղարվեստական դպրոցներին պետական աջակցություն ցուցաբերելը: Համակարգում արդեն գործում են «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը», «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնը», «Դպրոցական ֆիլհարմոնիան», ինչպես նաեւ «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---