ՀՀ Գլխավոր դատախազությունը շարունակում է հետաքննությունը Երեւանում մարտի 1-2 զանգվածային անկարգությունների գործով20 նոյեմբերի 2009 - 21:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Ագոյի խմբի պատվիրակությանը` ԵԽ-ում Ռումինիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ստելիան Ստոյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Զ.Մնացականյանը, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն:Հանդիպման ընթացքում հյուրերի խնդրանքով քննարկվել է 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ գրանցված 10 մահվան դեպքերի, ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված բռնարարքների բացահայտմանը վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը մանրամասն ներկայացրել է գրանցված մահվան դեպքերը բացահայտելու ուղղությամբ կատարված աշխատանքները, արդյունքներն ու բացթողումները վստահեցնելով, որ դատախազությունը նախանձախնդիր է դրանց բացահայտման հարցում: «Նախաքննությունը չի կասեցվելու, շարունակվելու են ակտիվ քննչական եւ օպերատիվ-որոնողական աշխատանքները մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար»,- շեշտել է գլխավոր դատախազը` տեղեկացնելով, որ հանձնարարություններ են ուղարկվել ոստիկանության եւ ԱԱԾ` ակտիվացնելու օպերատիվ-որոնողական աշխատանքները: Անդրադառնալով ոստիկանների կողմից կիրառված բռնություններին` ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ նախաքննությամբ հիմնավորվել է առանձին դեպքերում ոստիկանների կողմից անհարկի ֆիզիկական ուժ գործադրելու հանգամանքը եւ 4 ոստիկանի առաջադրվել է մեղադրանք պաշտոնեական լիազորություններն անցնելու համար` զուգորդված բռնությամբ: «Բռնարարք իրականացրած յուրաքանչյուր անձ պետք է ենթարկվի պատասխանատվության եւ դատախազությունը հետամուտ է լինելու բոլոր բռնարարքների բացահայտմանը` անկախ նրանից դա կատարվել է ոստիկանի, թե զանգվածային անկարգության մասնակցի կողմից»,- նշել է Ա.Հովսեփյանը, հաղորդում է Հայաստանի դատախազության մամլո ծառայությունը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |