Իրանը մերժել է ՄԱԳԱՏԷ-ին եւ «վեցնյակի» երկրներին21 նոյեմբերի 2009 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Թեհրանը դրական պատասխան չի տվել իրանական ուրանն արտասահմանում հարստացնելու մասին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաջարկությանը: Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալները հինգշաբթի օրը Բրյեւսելում հանդիպում են ունեցել Իրանի միջուկային ծրագրին նվիրված: Դիվանագետները հայտարարել են, որ հիասթափված են, քանի որ չեն տեսնում առաջընթաց Իրանի միջուկային խնդրի լուծման հարցում: «Իրանը դրական պատասխան չի տվելՄԱԳԱՏԷ-ի առաջարկությանը, որը վերաբերում էր Թեհրանում հետախուզման միջուկային ռեակտորին», - հանդիպման ավարտից հետո հայտարարել է ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի օգնական Սոլանա Ռոբերտ Քուպերը: Նախկինում Իրանը հրաժարվել էր ՄԱԳԱՏԷ-ի առաջարկությունից, ըստ որի այդ իսլամական հանրապետությունից այլ երկրներ պետք է արտահանեին մոտավորապես 70 տոկոս ցածրհարստացված ուրան` դրա վերահարստացման եւ թեհրանյան հետախուզման ռեակտորի արտադրման համար: Իրանի մերժումից հետո, ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Մոհամեդ էլ Բարադեյը նախաձեռնություն է ցուցաբերում ուրանը պահպանելու եւ վերահարստացման համար երրորդ երկրին տալու համար, մասնավորապես, Թուրքիային, որի հետ Իրանը լավ հարաբերություններ ունի: Սակայն Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքին հայտարարել է, որ Թեհրանը քննում է ՄԱԳԱՏԷ-ի նախաձեռնությունը, մասնավորապես թեհրանյան ռեակտորը վառելիքով ապահովելու վերաբերյալ հարցը, բայց պայմանով, որ ուրանի փոխանակումը կատարվի Իսլամական Հանրապետության տարածքում, հաղորդում է AFP-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |