Թուրքիան ուժեղացնո՞ւմ է իր դիվանագիտական ակտիվությունը Ղարաբաղյան խնդրի լուծման հարցում21 նոյեմբերի 2009 - 15:54 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիան ուժեղացրել է իր դիվանագիտական ակտիվությունը Ղարարբաղյան խնդրի լուծման հարցում»: Թեեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրություններում չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղի մասին, սակայն այդ հարցը միակ խոչընդոտող քարն է երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում, եւ Անկարան պարզ հայտարարել է Երեւանին, որ այդ հարցում եթե տեղաշարժ չլինի` պետք չէ կարգավորման սպասել», - գրում է Hurriyet թուրքական թերթը` հղում անելով դիվանագիտական աղբյուրների: Ըստ թերթի, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին իր հանձնարարականներն է առաջարկել ԵԱՀԿ ՄԽ-ին, որտեղ, մասնավորապես, ենթադրվում է «Ադրբեջանի բոլոր 7 բռնազավթված շրջանների ազատագրումը»: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրների համաձայն, երկրորոդ փուլում սկսվում են բանակցություններ` խաղաղարար ուժերի եւ ԼՂՀ կարգավիճակի մասին, եւ վերջապես, ստորագրվելու է Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին պայմանագիր: «Այս բոոլր հարցերը քննարկման առարկա կդառնան Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի եւ նրա հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի բանակցությունների ընթացքում, որը տեղի կունենա Աթենքում, դեկտեմբերի 1-2-ին` ԵԱՀԿ սամիթի շրջանակում, նաեւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ` Անկարայում, դեկտեմբերի կեսերին», - գրում է Hurriyet-ը: Իչպես PanARMENIAN.Net ին հայտնեց դիվանագետը, որը ցանկացավ անհայտ մնալ, Թուրքիան հերթական անգամ փորձում է ցանկալին իրականի տեղ դնել: «Որեւէ բանակցություն Լեռնային Ղարաբաղի մասին Հայաստանը Թուրքիայի հետ չի վարել եւ չի էլ վարելու», - ընդգծել է հայ դիվանագետը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը Բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում |